Սովորիր առցանց

Արդյունքներ

Դասընթացներին մասնակցած ուսանողներ

Աշխատանքի անցած ուսանողներ

Ստարտափեր

Ներդրում

Հայտարարություններ

Ներդրողների և մենթորների հետ հանդիպումների հիանալի արդյունքները

Ներդրողների և մենթորների հետ հանդիպումների հիանալի արդյունքները

Հայկական ստարտափային էկոհամակարգի հանդեպ հետաքրքրությունը մեծ է Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Բազմաթիվ աքսելերացիոն ծրագրեր և ներդրողներ հետաքրքրված են հայաստանյան թիմերով և տարբեր միջոցառումների ընթացքում փորձում են ծանոթանալ նրանց պրոդուկտներին։ 

Հունիսի 27-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կայացավ զարգացման սկզբնական փուլում գտնվող ստարտափերի համար նախատեսված «Investor and mentorship day» միջոցառումը։ Եվրոպական հայտնի Startup Wise Guys աքսելերատորի հիմնադիրները, ֆրանսիական Startdoon ներդրումային նախաձեռնության հիմնադիրները և հայկական ստարտափերում ներդրումներ կատարող smartgate.vc վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչները մի ամբողջ օր անհատական հանդիպումների ձևաչափով (office hours) աշխատեցին ընտրված 13 ստարտափերի հետ, որոնք ներկայացնում էին ինչպես B2B, այնպես էլ B2C լուծումներ։

Campathon - ամառվա ամենահավես միջոցառումը

Campathon - ամառվա ամենահավես միջոցառումը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը Ստարտափ Հայաստան հիմնադրամի և GlobalAM PO-ի հետ համատեղ, նորարար գաղափարներ ունեցող թիմերի համար կազմակերպում է Campathon (հեքըթոն ստարտափային վրանային ճամբարում), որը տեղի կունենա հուլիսի 27-28-ին «Սևան ստարտափ սամմիթ»-ի շրջանակում։ 24 ժամ տևողությամբ հեքըթոնի ընթացքում մասնակից թիմերը կմշակեն տեխնոլոգիական լուծումներ տարբեր ոլորտների խնդիրների համար և կներկայացնեն մրցույթի ժյուրիի դատին։ Լավագույն երկու թիմերը կազմակերպիչների կողմից կստանան 1000  և 500 ԱՄՆ դոլլար արժողությամբ մրցանակներ։